Կայքի հին տարբերակը
Նորություններ
Լոռի-Մարտակերտ. բարեկամության կամուրջներ (02.07.2013)
Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջև տնտեսական և մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում 2013 թ.հունիսի 27-29-ը տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի պատվիրակության հերթական՝ չորրորդ այցը Արցախի Հանրապետություն:
«Վալլեքս» խմբի ընկերությունները տեղեկացնում են (03.06.2013)
«Վալլեքս» խմբի ընկերությունների հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ ադրբեջանական IP հասցեներից կատարված հակերային հարձակումների հետևանքով 2013 թ. մայիսի 22-ից 31-ը խաթարվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների պաշտոնական կայքերի (vallex.com, acp.am, bm.am, teghout.am, mmi.am, vm.am) բնականոն գործառնությունը: Դրա առավել հավանական պատճառը կարող է լինել «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից Արցախում և Հայաստանում իրականացվող լայնածավալ տնտեսական զարգացման ծրագրերին խոչընդոտելու ցանկությունը:
Ամփոփվեցին 2012 թվականի հիմնական արդյունքները (28.12.2012)
2012 թ. դեկտեմբերի 26-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային մարզաառողջարանային համալիրում «Վալլեքս» խմբի Հայաստանի Հանրապետությունում, Արցախի հանրապետությունում և Ռուսաստանի դաշնությունում գործող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսույթ, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահը, վարչապետը, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Լոռի – Մարտակերտ. բարեկամության կամուրջներ» խորագրով այց Արցախ (30.07.2012)
Ս.թ. հուլիսի 28-29-ին Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջև տնտեսական և մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ Լոռու մարզի պատվիրակության հերթական այցը Արցախի Հանրապետություն:
Արցախ-Լոռի. տնտեսական-տեղեկատվական կամուրջներ (13.06.2012)
Ս.թ. հունիսի 12-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին «Արցախ-Լոռի. տնտեսական-տեղեկատվական կամուրջներ» խորագրով շրջայց, որին մասնակ­ցեցին ՀՀ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Եթե Բոլորը» ֆիլմը Ղարաբաղում (27.04.2012)
Ֆաբրիկայում շրջայցից հետո, «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության վարչական շենքում հյուրերը ողջունեցին արցախյան հանդիսատեսին, ներկայացրեցին Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» ֆիլմը, որին հաջորդեց ֆիլմի ցուցադրությունը:
«Վալլեքս» խմբի ընկերությունները տեղեկացնում են (07.03.2012)
2012 թ. մարտի 6-7-ը խաթարվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների պաշտոնական կայքերի (vallex.com, acp.am, bm.am, teghout.am, mmi.am, vm.am) բնականոն գործառնությունը, ինչի առավել հավանական պատճառը ադրբեջանական հակերների հարձակումներն են, որոնք պայմանավորված են տնտեսական զարգացման այն ծրագրերով, որ խմբի ընկերություններն իրականացնում են Արցախում:
Մամլո ասուլիս (17.02.2012)
«Վալլեքս» խմբի ընկերությունները 2012 թ. փետրվարի 17-ին, ժամը 12:00-ին հրավիրել էին մամլո ասուլիս, որը տեղի ունեցավ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով գրասենյակում: