Կայքի հին տարբերակը
Կայուն զարգացում

«Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությունը ղեկավարվում է կայուն զարգացման «Վալլեքս» խմբի որդեգրած սկզբունքներով: Տնտեսական զարգացման յուրաքանչյուր ծրագիր, մեր համոզմամբ, կարող է կյանքի կոչվել միայն այն դեպքում, երբ դրա իրականացմամբ այսօրվա սերնդի բարեկեցության ապահովումը որևէ կերպ չի վտանգում ապագա սերունդների բարեկեցության ապահովման հնարավորությունները: Ցանկացած տնտեսական գործունեության համար մենք նախապայման ենք համարում այն, որ այդ գործունեության շրջանակներում տնտեսական նպատակահարմարությունը հավասարակշռվի շրջակա սոցիալ-տնտեսական, բնական և պատմամշակութային միջավայրերի անվտանգության ապահովման հրամայականներով: Որպես տարածաշրջա­նում երկարաժամկետ ծրագրեր իրակա­նաց­­նող ըն­կե­րու­թյուն՝ մենք շահագրգռված ենք տարածաշրջանի կայուն զար­գաց­ման մեջ և մեր բոլոր գործողություններն իմաս­տավորում ու գնահատում ենք նաև ազդակիր հա­­մայնք­­ների սոցիալական իրադրության բա­րե­փոխման և շրջա­կա մի­ջա­վայրի վրա բնապահպանական ծան­րա­բեռն­վա­ծու­թյան նվա­զեց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան համատեքստում: Մեզ համար անընդունելի է տնտես­վար­ման այնպիսի ոճը, որը տնտեսական զարգացման գոր­ծ­ընթացում անտեսում է բնա­պահ­պա­նա­կան խնդիրների հա­մա­կար­գը՝ առավել ևս, երբ հա­մա­­պատասխան պահանջներ սահմանված են օրենսդրորեն: