Կայքի հին տարբերակը
Սոցիալալական քաղաքականություն

Որպես «Վալլեքս» խմբի ընկերություն՝ «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությունն առաջնահերթ կարևորում է շրջակա հասարակական միջավայրի վրա բացասական ազդեցությունները նվազագույնի հասցնելը, հնարավորության դեպքում դրանք բացառելը և գործունեության ազդակիր համայնքներում սոցիալական իրադրության շարունակական բարելավմանը միտված ծրագրեր իրականացնելը:

2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերությունն իրականացրել է 2.5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով սոցիալական օժանդակության և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից բխող այլ ծրագրեր:

Մենք խստորեն պահպանում ենք աշխատանքային օրենսգրքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները, իսկ ողջամիտ հնարավորության դեպքում՝ ներքին իրավական ակտերով սահմանում աշխատողների համար առավել բարենպաստ աշխատանքային պայմաններ, քան նախատեսված է օրենսդրորեն:

Աշխատողների նկատմամբ վերաբերմունքը միտված է այն բանին, որ ի դեմս ընկերության՝ աշխատողը տեսնի իր և իր ընտանիքի ներկա և ապագա սոցիալական կայունության երաշխիքը: Մենք կարևորում ենք ընկերության աշխատանքային կոլեկտիվի ներքին միասնականության, աշխատողների միջև միջանձնային հարաբերությունների որակի շարունակական բարելավման, կոլեկտիվի անդամների կողմից ընդհանուր գործի, շահի և նպատակի ընկալման ապահովման խնդիրները: Ի լրումն աշխատողների շրջանում կորպորատիվ էթիկայի սկզբունքների արմատավորման ուղղությամբ աշխատանքների՝ աշխատողների միջև պատշաճ միջանձնային հարաբերությունների և թիմային գիտակցության ձևավորման նպատակով տարբեր տոների և այլ առիթներով պարբերաբար կազմակերպվում են կորպորատիվ մշակութային միջոցառումներ:

Արտաքին սոցիալական քաղաքականության մեջ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի պետության և հասարակության առջև մեր՝ ներպետական օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումը՝ ներառյալ բոլոր հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների իրականացումն ըստ համապատասխան ուղղությունների:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեր ընկալումը չի սահմանափակվում դրվագային բարեգործությամբ, այլ ենթադրում է շրջակա սոցիալական միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ հետևողական գործունեություն: